«Instagram»-ը թողարկում է վճարումների սեփական համակարգը
«Instagram»- սոցկայքն արդեն սեփական վճարումների գործառույթը կունենա: Այժմ հավելվածում հնարավոր կլինի գրանցել կրեդիտային քարտը որպես պրոֆիլի մի մաս‚ PIN կոդ դնել‚ իսկ հետո իրեր գնել միանգամից «Instagram»-ից: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով «TechCrunch»-ին:
Ընկերությունում լրագրողներին հաստատել են‚ որ տոմսերի ամրագրման և ռեստորաններում վճարումներ կատարելու համար հնարավորություն է ստեղծվել: Սակայն այդ հնարավորությունը հասանելի է դեռևս սահմանափակ թվով օգտատերերի համար: Շուտով հնարավորություն կստեղծվի ֆիլմերի տոմսեր գնել «Instagram»-ի միջոցով:
Սպասվում է‚ որ նորարարությունը լուրջ խթան կդառնա գովազդատուների համար ավելի շատ միջոցներ ներդնելու «Instagram»-ում‚ քանի որ հավելվածը կհեշտացնի գնումը և ժամանակ կխնայի: