Քլոե Քարդաշյանը չի ցանկանում լքել իր երեխայի հորը‚ ով դավաճանեց իրեն (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանին և նրա քույրերին այդպես էլ չի հաջողվել համողել Քլոեին լքել Քլիվլենդը և թողնել բասկետբոլիստ Տրիստան Տոմսոնին‚ ով դավաճանել է նրան: Ինչպես հաղորդվում է‚ նորածին Թրուի ծնողները «լիովին միացել են»; Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Քլոեն կարծում է‚ որ ողջ աշխարհը դեմ է Տրիստանին‚ իսկ ինքը դեռևս սիրում է իր դստեր հորը: Այս մասին պատմել է աստղի շրջապատից մեկը:
Ինչպես հաղորդվում է‚ Քլոեն տեսել է բոլոր լուսանկարները և տեսանյութերը‚ որոնք ապացուցում են իր սիրելիի անհավատարմությունը‚ սակայն նրանք չեն ստիպել Քլոեին հեռանալ իր սիրելիից: Հիշեցնենք‚ որ սկանդալային կադրերը համացանցում հայտնվեցին Քլոեի ծննդաբերության նախօրեին‚ և հնարավոր է‚ վաղաժամ ծնունդի պատճառ են դարձել:
«Քլոեի շրջապատը փորձում է աջակցել նրան որքան հնարավոր է շատ: Դա դժվար է‚ սակայն եթե բոլորը հեռանում են Տրիստանից‚ նրանք վտանգում են կորցնել Քլոեին»‚-նշել է աղբյուրը: