Պայթյուն Կիևում. կա զոհ (տեսանյութ)
Կիևի Կիրիլովսկի փողոցում գիշերը պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով մեկ մարդ է մահացել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ինչպես հաղորդվում է‚ երկու գմփոց է լսվել: Այս մասին հայտնել է դեպքի վայրի մոտ գտնվող տղամարդը: Երիտասարդի խոսքով՝ երկրորդ հզոր ձայնից անմիջապես հետո նա մոտեցել է շինությանը‚ որտեղ հայտնաբերվել է դի: Նաև Յուրին հավաստիացնում է‚ որ տեսել է դարչնագույն մեքենա‚ որը շատ արագ հեռացել է պայթյունի վայրից:
Քննիչի խոսքով՝ հավանաբար անտուն մարդ է մահացել: Նրան տեսել են բակում նստած:
У Києві на вулиці Кирилівській пролунав вибух — загинула одна людина. На місце прибула машина патрульної поліції та очепила місце інциденту pic.twitter.com/YmhwvMKYAQ
— Hromadske.UA (@HromadskeUA) 4 мая 2018 г.