Ամերիկացու սարսափելի վնասվածքն ապշեցրել է երկրպագուներին (տեսանյութ)
Խառը մարտարվեստի ամերիկացի մարտիկ Ժերոմ Ռիվերան ձեռքի վնասվածք է ստացել «Legacy Fighting Alliance 39» մրցաշրջանի ընթացքում իր հայրենակից Բրենդան Ռոյվալի հետ մենամարտի ժամանակ: Տեսանյութը հրապարակվել է «Twitter»-ում:
Այն բանից հետո‚ երբ մարզիկի ձեռքը ոչ բնական դիրքում է հայտնվել‚ նա փորձել է փախչել մրցակցից: Սակայն մրցավարը կանգնեցրել է մարտը‚ բայց վնասվածք ստացած մարզիկը ստիպված է եղել ևս մի քանի հարված ընդունել:
Ռոյվալուին հաղթանակ է վերագրվել տեխնիկական նոկաուտով առաջին ռաունդի 40-րդ վայրկյանում:
Well this just happened at #LFA39...