«Google Maps»-ը վճարովի կդառնա
«Google»-ը «Google Maps»-ի հնարավորություններն օգտագործելու համար վճարովի ծառայություն է մտցրել: Ողջ աշխարհով հայտնի քարտեզագրական ծառայությունը բացվել էր 2005 թվականին անվճար հիմունքներով: Այժմ ինտերնետ-ընկերությունը մտադիր է այն մատուցել ամսական 200 դոլար վճարելու դեպքում: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Համապատասխան գինը կօգտագործվի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատանքի համար: Այդ կատեգորիան ստեղծել է հավելվածների մի ամբողջ փաթեթ‚ որոնք միավորվում են «Google Maps Platform» խմբում: Ընդհանուր հաշվով խոսքը վերաբերում է 18 ծրագրերի‚ որոնք բաժանված են 3 ոլորտի՝ «Երթուղիներ»‚ «Վայրեր»‚ «Քարտեզներ»:
«Google Maps Platform»-ը կհետաքրքրի բացառապես ծրագրավորողներին և բավականին մեծ ընկերություններին‚ քանի որ այն ենթադրում է «API» ծառայության օգտագործում: Հենց վերջին ծրագրին միանալն էլ վճարովի հիմունքներով կլինի: