Դալայ Լաման հայտնել է‚ որ սիրում է խուտուտ տալ ոստիկաններին
Դալայ Լամա XIV-ը ռուս գիտնականների հետ երկխոսության ժամանակ հնդկական Դհարամսալա քաղաքում մի քանի արտասավոր խոստովանություն է արել: Մասնավորապես‚ նա պատմել է‚ որ փորձում է բոլորի մոտ ժպիտ առաջացնել և խուտուտ է տալիս նույնիսկ ոստիկաններին‚ եթե նրանք չեն ժպտում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Բացի այդ‚ Դալայ լաման խոստովանում է‚ որ տարբերություններ չի դնում բարձրաստիճան պաշտոնյաների և չքավորների միջև: «Ինձ համար թագավորները‚ Հռոմի պապերը‚ լամաները‚ չքավորները և ոստիկանները նույնն են»‚- հայտնել է բուդդիստների հոգևոր առաջնորդը:
«Աշխարհը հասկանալ» անունով կոնֆերանսի հիմնական թեմաներից մեկն է դարձել էմոցիաների ազդեցությունը մարդու առողջության և հանրության վրա: Միջոցառման ժամանակ հավաքվել են ռուս գիտնականներ և նրանց բուդդիստ գործընկերները՝ Դալայ լամայի գլխավորությամբ: