Փերիս Հիլթոնից 130 000 դոլար և մերկ լուսանկարներ են գողացել
ԱՄՆ-ում կին հաքերը կոտրել է ամերիկացի մոդել‚ դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնի էջերը‚ գողացել ավելի քան 130 000 դոլար և նրա բաց լուսանկարները: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «TMZ»-ին:
Պորտալի տվյալներով՝ Հիլթոնը կիբերհանցագործության ուշադրության կենտրոնում է եղել 2015-ից 2017 թվականներին: Նրան հաջողվել էր հասանելիություն ձեռք բերել դեպի հայտնի աստղի հաշիվներ և «iCloud»-ի էջ:
Մասնավորապես‚ ցանցահենն օգտագործել է Հիլթոնի կրեդիտային քարտերի տվյալները՝ 2015 թվականին ամամորյա խնջույքի համար «Ռուզվելտ» հոլիվուդյան հյուրանոցում համար ամրագրելու համար նախատեսված: Քննիչների տվյալներով՝ միայն այդ գիշեր ցանցահենը ծախսել է 40 000 դոլար:
Բացի այդ‚ նա գողացել է աղջկա բաց լուսանկարները‚ սակայն անհայտ է‚ թե հետագայում նա ինչ է արել այդ լուսանկարները: