Հռոմի պապը վաճառում է իր շքեղ «Lamborghini»-ն (լուսանկարներ)
Նախորդ տարվա վերջին Հռոմի Ֆրանցիսկոս պապը շքեղ նվեր էր ստացել «Lamborghini» ընկերությունից՝ «Huracan» սուպերքարն էքսկլյուզիվ ձևով‚ որն արժե 200 000 դոլար: Միանգամից հասկանալի էր‚ որ անձամբ Հռոմի պապին այդպիսի մեքենա անհրաժեշտ չէ‚ դրա համար մեքենան վաճառքի է հանվել բարեգործական նպատակներով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այսպիսի արտասովոր և էկզոտիկ նվերի գաղաթարը լավ գովազդային ակցիա էր‚ նաև միջոցները բարեգործական նպատակներով օգտագործելու ձև: Տարիքի և կարգավիճակի պատճառով Հռոմի պապը պատրաստ չի եղել այդ մեքենայով երթևեկելու‚ և դա բոլորն էին հասկանում հենց սկզբից‚ այնպես որ հենց հանձնելուց հետո հայտարարվեց‚ որ «Lamborghini»-ն կվաճառեն:
Մեքենան վաճառքի է հանվել «Sotheby's» աճուրդի տանը‚ նախատեսվում է 250 000ից 350 000 եվրոյով այն վաճառել: Այն մասին‚ որ մեքենան թեկուզ և խորհրդանշական կերպով պատկանել է Հռոմի պապին‚ վկայում է մեքենայի վրա արված
ստորագրությունը: