«Samsung»-ն արտոնագրել է ծալվող և թափանցիկ սմարթֆոնը (լուսանկարներ)
«Samsung» ընկերությունն արտոնագրել է ճկուն թափանցիկ սմարթֆոն: Համացանում հրապարակվել են գաջետի գծապատկերները‚ որոնցում ցույց է տրվում‚ որ նոր սարքավորումը կծալվի հորիզոնական ձևով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով «SlashGear»-ին:
Նաև արտադրող ընկերությունը պատենտավորել է սմարթֆոնը‚ որը կծալվի երկու տարբեր մասերից: Գծապատկերներում ցույց են տրվում սմարթֆոնի երկու տարբերակները՝ ինչպես մեկ տեղից ծալվողը‚ այնպես էլ երեք տեղից ծալվողը:
Ինչ վերաբերում է թափանցիկ դիսփլեյով տեխնոլոգիային‚ ապա ավելի վաղ ընկերությունն արդեն օգտագործում էր դա 2015 թվականի ֆիրմային հեռուստացույցի դեպքում: