Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի այս տարվա հանձնումը չեղարկել են սեքս-սկանդալի պատճառով
Շվեդական ակադեմիան‚ որը Նոբելյան մրցանակ է հանձնում գրականության ոլորտի ներկայացուցիչներին‚ հայտնել է այս տարի արարողությունը չանցկացնելու որոշման մասին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Շվեդական ակդամիան այսօր հաղորդել է‚ որ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ 2018 թվականին չի հանձնվի ոչ մեկին: Այն կհանջնվի 2019 թվականի հաղթողների հետ».ժ նշել է կազմակերպությունը:
Ավելի վաղ ակադեմիայում սկանդալ էր եղել մի քանի մակարդակով: Ակադեմիայի անդամներից մեկին մեղադրել էին սեռական ոտնձգություն կատարելու մեջ‚ որի հետևանքով ակադեմիան լքել էր կրիտիկական թվով փորձագետ: Նաև հայտնի էր դարձել‚ որ ակադեմիայից մի քանի տարվա ընթացքում նախօրոք հայտնի էին մրցանակ ստացողների անունները: