Վրաստանի նախագահը կողմ է իր դեմ քրեական գործ հարուցելուն
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտնել է‚ որ դեմ չէ իր դեմ քրեական գործ հարուցելուն՝ բանտարկյալներին ներում շնորհելու մասին իր որոշման վերաբերյալ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Նախօրեին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտնել էր‚ որ Մարգվելաշվիլին ներում է շնորհել բազմաթիվ բանտարկյալների‚ և այդ որոշումը պատճառներ ունի՝ անպատասխանատվությունը‚ կոռուպցիան և իրավապահ համակարգը փլուզելու նպատակադրված փորձը:
«Ես կցանկանայի՝ քրեական գործ հարուցվեր: Հանրությունը ինչ-որ բաներ է թույլ տալիս‚ հարմարվում‚ և ավելի լավ կլինի‚ եթե արմատական քայլեր արվեն‚ քան հարմարվեն այդ մասին մտքերին»‚- նշել է Մարգվելաշվիլին «TV Pirveli» հեռուստաընկերության եթերում: