Աղվան Վարդանյանին կփոխարինի Ռուզան Առաքելյանը
«Առավոտ» թերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին, որն այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, ԱԺ-ում կփոխարինի Ռուզան Առաքելյանը, որը 4-րդ գումարման ԱԺ-ում եղել է պատգամավոր:
«Հաջորդը կգա: Մենք կտեսնենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Էս կուսակցությունից էնքան մեծեր են հեռացվել»,- ասել է նա՝ չբացառելով, որ Աղվան Վարդանյանն էլ կարող է հեռացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: