Քարդաշյանի՝ սեռը փոխած խորթ հայրը ամուսնանում է տրանսգենդեր աղջկա հետ (լուսանկարներ)
Ինչպես հաղորդում է The Mirror պարբերականը՝ 68-ամյա Քեյթլին Ջեները (նախկինում Բրյուս Ջեներ, Քարդաշյանի խորթ հայրը) պատրաստվում է ամուսնանալ 21 տարեկան Սոֆյա Հաթչինս անունով 21 տարեկան տրանսգենդեր աղջկա հետ:
Չնայած որ երկար ժամանակ Քեյթլինը հերքում էր Սոֆյայի հետ իրենց սիրային հարաբերությունները, նշելով, թե իրենք պարզապես ընկերներ են, հիմա արդեն նրանց ամուսնության մասին տեղեկություն է հայտնվել: Նրանք պատրաստվում են մոտ ժամանակներս գաղտնի պսակադրվել: Սոֆյան ուսանողուհի է և տրանսգենդեր մոդել: Նրանց մտերիմ հարաբերությունների մասին լուրերը դեռևս անցյալ տարի էին պտտվում: Զույգին հաճախ նկատում էին պապարացիները, նրանք միասին հայտնվում էին նաև բարձրաշխարհիկ հավաքույթների ժամանակ:
68-ամյա Քեյթլին Ջեները տրանսգենդեր կին է: Նախկինում նա հայտնի է եղել որպես Վիլյամ Բրյուս Ջեներ՝ թեթև աթլետիկայի գծով օլիմպիական չեմպիոն և ԱՄՆ ազգային հերոս: 2015 թվականին նա սեռափոխման վիրահատության է ենթարկվել: