Ցուկերբերգը ներկայացրել է «Facebook»-ի վիրտուալ իրականության ակնոցները
«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ամենամյա «F8» կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է «Oculus Go» վիրտուալ իրականության ակնոցները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Այդ սարքի աշխատանքի համար չի պահանջվում համակարգիչ կամ սմարթֆոն: Այն ունի սեփական պրոցեսորը «Snapdragon»-ից և 2560-ը 144-ի վրա պիքսելներով էկրան, ներրկառուցված բարձրախոսներ և ներքին հիշողություն 32 կամ 64 գիգաբայթ ծավալով: Երեկվանից սարքը հնարավոր է պատվիրել «Oculus Go» կայքում, նաև «Amazon»-ի միջոցով են գրանցվում նախնական պատվերներ:
Մարկ Ցուկերբերգի պլաններում «VR» տեխնոլոգիաները զարգացնելն է: