Հայաստանում օլիգարխները համաձայնեցին քվեարկել ժողովրդական թեկնածուի օգտին. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կրկին անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին և հայտնել է Հայաստանում ժողովրդի հաղթանակի մասին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում այսօր ժողովուրդը հաղթեց: Օլիգարխները համաձայնեցին քվեարկել ժողովրդական թեկնածուի օգտին: Այժմ կարևորը նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել է, բացարձակ նոր մարդկանց բերելը, և քանի դեռ կա աջակցություն փողոցներում, անհրաժեշտ է ամբողջությամբ ջախջախել կոռուպցիոն համակարգն ու օլիգարխներին: Եթե դա չարվի առաջիկա 100 օրվա ընթացքում, ապա հետագայում օլիգարխները կփորձեն ռևանշ ստանալ»: