Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ բախվել են 21-ամյա վարորդի «ВАЗ 21015»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ քաղաքի 27-րդ փողոցում Աշտարակի կամրջի տակ բախվել են Սաղմոսավան գյուղի բնակիչ, 21-ամյա Տիգրան Մկրտչյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 34 MM 485 համարանիշի և Ապարան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ռոլանդ Գասպարյանի վարած Opel մակնիշի 35 RԼ 782 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Հայկ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: