Թան էլ չէ, փռթած մածուն ձեզ. ըստ Փաշինյանի՝ ՀՀԿ-ի պատգամավորների պահվածքն ուներ 3 հիմնական նպատակ
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին, խոսելով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց՝ ՀՀԿ-ի պատգամավորների պահվածքն ուներ 3 հիմնական նպատակ:
«Առաջինը՝ հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ ինչ է տեղի ունենալու, որ ժողովուրդը փոխելու է կարծիքը իմ և մեր շարժման մասին: Դա չաշխատեց: Երկրորդ՝ նրանք հույս ունեին, որ իրենց պահվածքով կբորբոքեին ժողովրդին, և հնարավոր կլիներ սադրանքներ կազմակերպել, դա նույնպես չաշխատեց: Երրորդը՝ հույս ունեին իրենց դեմ քվեարկելով՝ ժողովուրդը կհուսահատվի, «թան էլ չէ, փռթած մածուն» ձեզ»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ այն, ինչն այսօր տեղի ունեցավ Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում, աննախադեպ էր իրենց շարժման համար՝ ծավալներով, մասշտաբներով. «Այսօր Երևանում և ՀՀ-ում չի եղել ոչ մի բաց ճանապարհ»:
«Ես մանրամասն ելույթ էի պատրաստել, բայց օրվա ընթացքում քաղաքական իրավիճակ է փոխվել, և անիմաստ է այլևս դրա մասին խոսել»,- նշեց Փաշինյանը: