Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց
Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել։ Այդ մասին Ամիրյանն ինքն է ասել մշակույթի նախարարության մոտ ժամեր շարունակ բողոքի ցույց անող ցուցարարներին։
Մի քանի ժամ առաջ Ամիրյանը ցուցարարներին ասել էր, թե ինքը ընդամենը պաշտոնակատար է, սակայն ցուցարարները շարունակել էին պահանջել, որ նա հրաժարական տա։ Քիչ առաջ Ամիրյանն ինքն է իջել և հաստատել իր հրաժարականի լուրը։
Նշենք, որ այսօր մի խումբ դերասաններ միացել են գործադուլին և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Մշակույթի նախարարության շենքի մոտ: Նրանք նշում էին, որ նկարահանումները կասեցվել են և կոչ անում նախարարի պաշտոնակատարին միանալ իրենց: