Դա բացարձակ անհեթեթություն է ու բացարձակ սուտ. Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին
ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրվելու է ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով տեղեկությանը՝ Պետրոսյանն ասել է. «Դա բացարձակ անհեթեթություն է ու բացարձակ սուտ»:
Հայաստանում վարչապետի ընտրության հաջորդ փուլը կկայանա մայիսի 8-ին: Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները (35 պատգամավոր): Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: