Եթե ՀՀԿ-ի ղեկավարմամբ արտահերթ ընտրություններ լինեն, Փաշինյանը կմասնակցի՞. «Դա կախված կլինի մթնոլորտից»
Հարցին, թե եթե մայիսի 8-ին կրկին վարչապետ չընտրվի և նոր խորհրդարանական ընտրություններ անկացվեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, ինքը կմասնակցի՞, Փաշինյանը պատասխանեց. «Դա կախված կլինի մթնոլորտից, որովհետև եթե պրոցեսը այս ծավալով է ընթանում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք ունենում: Շուտով իրավիճակը կփոխվի ամեն ժամ»:
Փաշինյանի խոսքով, իրենց մարտավարությունը ճնշումը մեծացնելն է մինչև իշխանափոխություն:
Նա հայտարարեց, որ ոչ մի բախում չի կարող լինել, որովհետև իրավիճակը 100 տոկոսով գտնվում է իրենց վերահսկողության տակ: «Եթե անգամ լինեն սադրիչներ, մենք բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու: Եթե ինչ-որ անձանց կազմակերպած խմբեր լինեն, առանց բռնության վնասազերծում ենք, ոտքերը ձեռքերը ծալում ենք, նստում վրան»:
Հարցին, թե բացի Ֆելիքս Ցոլակյանից կլինե՞ն էլի ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնք կմիանան շարժմանը, Փաշինյանն արձագանքեց. «Ինձ դուր չեն գալիս կուլիսային պրոցեսները»: