Պայքարը շարունակվում է. «Ժառանգություն» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում:
Այսօր հերթական անգամ ևվերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների և նրա կամքի արտահայտողները չեն:
«Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար:
Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում և հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝
- պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ,
- Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա,
-ողջ ժողովուրդը՝ գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ, պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչև վերջ»: