Հային չի կարելի թերագնահատել. Իվետա Մուկուչյանի կոչը՝ Հանրապետության հրապարակից
Հանրապետության հրապարակում հավաքվածներին ողջունելու եկավ Իվետա Մուկուչյանը: Երգչուհին բեմից ասաց.
«Ես այսօր եկել եմ ձեզ համար: Նայում եմ ձեր աչքերի մեջ և տեսնում հույս, ցավ, միասնություն: 2009-ին հենց այս ամենի համար ես վերադարձա Հայաստան: Խնդրում եմ, միշտ եղեք միասին, որովհետև հային չի կարելի թերագնահատել: Կարևոր չէ, թե ով է կառավարում, կարեւորը՝ մենք ղեկավարենք մեր երկիրը»,- հայտարարեց նա, ապա կատարեց իր «Հայաստան ջան» հիթը: