Դուք ինձ դրանից հետո հարգելո՞ւ եք. Արփինե Հովհաննիսյանը՝ «Ելքին»
ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախապայման է ստեղծում, որպեսզի Հանրապետականի ելույթը չընդունվի սրերով, վատ տոնայնությամբ։
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ Փաշինյանը մտահոգ է երկրի համար, և դա իր կողմից երեսպաշտություն չէ։ Թվարկված ճգնաժամերի տեսակներիննա ավելացրեց «մարդկային հարաբերությունների ճգնաժամ» ձևակերպումը։
«Ի՞նչ է նշանակում՝ սիրո ու համերաշխության մթնոլորտ, արդյոք դա տարածվում է միայն շարժման մասնակիցների՞ վրա, չի՞ տարածվում այլ կարծիք ունեցողների վրա»,- նշեց նա՝ հարցադրում անելով թե իրո՞ք համարում են, որ ինքն իր համոզմունքներն ու սկզբունքները պետք է փոխի հայհոյանքների, զանգերի, սպառնալիքների ներքո. «Դուք ինձ դրանից հետո հարգելո՞ւ եք»։
«Անկախ նրանից՝ ես որտեղ կլինեմ՝ էս դահլիճում, դահլիճից դուրս, լսարանում, անկախ նրանից՝ դուք որտեղ կլինեք, մենք իրար աչքերի նայելու խնդիր ենք ունենալու։ Եկեք բաց աչքերով նայենք իրականությանը և հասկանանք, որ զոհասեղանին շատ կարևոր բան է դրված։ Ու եթե ես արտահատելու եմ դիրքորոշում, դա լինելու է իմ սկզբունքներին, դիրքորոշումներին, հավատամքին ու կամքին համահունչ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։