«Եվրատեսիլ 2018». հայտնի է հայաստանյան ժյուրիի կազմը
«Եվրատեսիլ 2018»-ն արդեն ակտիվ ընթացքի մեջ է: Մասնակիցները սկսել են իրենց մրցութային փորձերը: Երեկ Լիսաբոնում Սևակ Խանաղյանն առաջին անգամ ներկայացրեց «Քամի» երգը եվրատեսիլյան բեմի վրա՝ կատարելով մրցութային իր առաջին փորձը:
Օրեցօր մրցույթը բացահայտում է երկրպագուներին հետաքրքրող նոր փաստեր:
Այսօր արդեն պարզ է դարձել, թե ովքեր են լինելու մրցույթի ժյուրիի կազմում: Յուրաքանչյուր երկրի ժյուրիի կազմը բաղկացած է 5 անդամներից: Հայաստանից այս տարի այդ կազմը համալրել են երգիչներ Արամոն, Ալլա Լևոնյանը, Մաշա Մնջոյանը, ոճաբան Արմեն Գալյանն ու «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:
Ի դեպ, հայեր կան նաև Բելառուսի և Ուկրաինայի ժյուրիի կազմում. նրանք են՝ երգչուհի Իսկուհի Աբալյանը և պրոդյուսեր Արթուր Դանիելյանը:
Հայաատանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը կներկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ, որը կկայանա մայիսի 8-ին: Սևակը հանդես կգա 16-րդ համարի ներքո: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին: