Գերմանիան մեծ ուշադրությամբ է հետևում Հայաստանի իրադարձություններին
Գերմանիան մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Այս մասին իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի լիազոր Անդրեաս Պեշկեն:
«Գերմանիան մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Մենք հանդարտության, սահմանադրականության և պատասխանատվության կոչ ենք անում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ դեռևս ընթանում է Հայաստանի խորհրդարանի հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է Հայաստանի նոր վարչապետի ընտրության հարցը: