Արթուր Շահինյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոեմական ոճի ըմբիշներն այսօր կխաղարկեն առաջին մեդալները:
Երեկ մրցագորգ մտած մեր երեք մարզիկներից բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ միայն 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը չնայած 1/8 եզրափակիչում 1։9 հաշվով զիջել էր ռուսաստանցի Բեկխան Օզդոևին, սակայն հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ մրցաշարին, քանի որ նրա մրցակիցը մտել էր եզրափակիչ:
Այսօր կայացած սփոփիչ առաջին մարտում Արթուր Շահինյանը 7:0 հաշվով հաղթեց լիտվացի Յուլիուս Մատիզևիչիուսին: Երկրորդ մրցամարտում նա, ավաղ, պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային և ավարտեց ելույթները:
Այսօր պայքարի մեջ կմտնեն մեր մյուս չորս ըմբիշները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Ի դեպ, մեր օլիմպիական չեմպիոնն առաջին փուլում կհանդիպի իր հայրենակցի՝ Իսրայելը ներկայացնող Ռոբերտ Ավետիսյանի հետ: Աշխարհի չեմպիոն Մաքսին Մանուկյանը պայքարը կսկսի խորվաթ Բոզո Ստարչրևիչի հետ մենամարտով: