Չարենցի փողոցում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա
Ապրիլի 30-ին, ժամը 19:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծառը պոկվել է և ընկել Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները պոկված ծառի ճյուղը հեռացրել են «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի վրայից և տեղափոխել այն ոչ երթևեկելի հատված: