Անհնար է առանց նյարդայնանալու հետևել Փաշինյան-ՀՀԿ հանդիպմանը. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անհնար է առանց նյարդայնանալու հետևել Փաշինյան-ՀՀԿ հանդիպմանը:
Լիովին հասկանալի է, որ խելացի և ազգապաշտ երևալու մոլուցքը չէր շրջանցել իր հաստիքային հավակնորդներին:
Լավ, բա էդքան դժվա՞ր էր հարցեր տալիս ճիշտ դերաբաշխում կատարելը...
Նախ, պետական շահի մասին «հոգածության» տպավորություն թողնելու «ծանրությունը» ստանձնել էին պետական միջոցների նկատմամբ ընդգծված անխնա վերաբերմունքի մոլի սիրահարները, երկրորդ, մի տեսակ տպավորություն էր, թե ընդդիմությունը հարցուպատախանի մեջ է գործող կառավարության հետ...
Ստացվում է՝ գործող իշխանությունը տարիներ շարունակ հանցավոր լռություն էր՞ պահպանում. հանուն ու՞մ կամ ինչի:
Բա Մայր Հայրենիքը, բա Արցախը, բա պետական բյուջեն ու աղքատությունը...
Եվ հետո, ինչու՞ էին հարցատուներն այդքան շփոթված ու ջղաձիգ»: