Նստեք անկյունում և լաց եղեք. ամերիկացին համալսարանում «հեկեկալու սենյակ» է ստեղծել (լուսանկարներ)
Ողջ տարվա ընթացքում ուսանողների կյանքը համալսարանում երջանիկ է անցնում‚ իսկ ահա քննաշրջանները իսկական քննություն են դառնում նրանց համար: Եվ երբեմն սթրեսն այնքան ծանր է լինում‚ որ պարզապես ցանկություն է առաջանում թաքնվել ինչ-որ տեղ և‚ ինչու ոչ‚ նաև լացել: Նեմո Միլլերը համալսարանի գրադարանում նախագծել է հարմարավետ անկյուն‚ որտեղ կարելի է հանգստանալ քննություներից առաջ և հետո: Այս մասին գրում է Fishki.net-ը:
Նեմո Միլլերը շուտով կավարտի Յուտայի համալսարանը և կստանա բարձրագույն դիպլոմ կերամիկայի և քանդակագործության ոլորտում: Եվ նրա ավարտական աշխատանքը՝ խորհրդավոր անկյունը‚ կհիշվի ոչ միայն ուսանողների‚ այլև ուսուցիչների կողմից:
«Հույս ունեմ‚ որ ուսանողները կօգտվեն այդ անկյունից՝ խելահեղ քննաշրջանից հետո ուշքի գալու համար»‚- ասել է Նեմոն: