Հենրիխի վերադարձը. «Արսենալը» ժամանել է Մանչեսթեր (լուսանկարներ)
Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» «Օլդ Թրաֆորդում» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Սա Արսեն Վենգերի վերջին հանդիպումն է «Օլդ Թրաֆորդում» որպես «Արսենալի» գլխավոր մարզիչ:
Մանչեսթեր է ժամանել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով, ինչպես արդեն հայտնել ենք, վնասվածքից հետո մարզվել էր գնդակով: