Ուսուցչուհին մահացավ հենց բեմում‚ երբ իր դասարանը սկսեց երգել (տեսանյութ)
Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ուսուցչուհին մահացել է հենց իր դասարանի ելույթի ժամանակ: Այս մասին գրում է «LifeShot»-ը:
Կինը երեխաներին բեմ է տարել ելույթի համար: Երբ երեխաները սկսել են երգել‚ նա անցել է վարագույրի մյուս կողմը: Կադրերում երևում է‚ որ ուսուցչուհին թուղթը թափահարում է‚ ինչպես հովհարով կաներ‚ երևի նա դժվարացել է շնչել: Վայրկյաններ անց կինն ընկնում է առանց գիտակցության:
Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են ուսուցչուհու մահը: