Համը հանել են. ամսագրին խիստ քննադատել են արքայազն Ուիլյամին և Քեյթին ֆոտոշոփով տգեղացնելու համար (լուսանկար)
Նորզելանդական «Woman’s Day» կանացի ամսագիրն ապրիլի 26-ի համարում շապիկին տեղադրել է արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի ֆոտոշոփով մշակված լուսանկարը‚ որով ընթերցողների դժգոհությունն են առաջացրել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Stuff»-ին:
Նորզելանդացի հաղորդավարուհի Հիլարի Բարրին առաջին դժգոհ ընթերցողներից էր: «1 News Now» հեռուստաընկերության եթերում նա քննադատել է ամսագրի շապիկը՝ հաղորդելով‚ որ լուսանկարի այդպիսի մշակումը զույգին դարձնում է «նարնջագույն և ուռած»՝ ի տարբերություն բնական լուսանկարի:
Ամսագիրը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել քննադատությունները:
Լուսանկարն արվել է ապրիլի 23-ին‚ երբ Քեթրինը որդի լույս աշխարհ բերեց: