Ձայների հաշվարկի կանոները փոխվել են «Եվրատեսիլ 2018»-ում
Շատ շուտով, Լիսաբոնում տեղի կունենա «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը: Նա առաջին կիսաեզրափակչում հանդես է գալու 16-րդ համարի ներքո: Երգի մրցույթի կայքում կազմակերպիչները հայտարարել են, որ փոխում են ժյուրիի ձայների հաշվարկի կանոնները:
Օրինակ, եթե ժյուրիի չորս անդամ երգը արժանացնում է առաջին հորիզոնականի, իսկ հինգերորդ անդամը՝ վերջին, ապա դա երգին կարող էր զրկել ազգային ժյուրիի 12 միավորից, - ասվում է հայտարարության մեջ:
Այժմ, ժյուրիի յուրաքանչյուր անդամի անհատական ձայն ավելի քիչ կշիռ կունենա, քան ժյուրիի մյուս անդամների ձայների ընդհանուր գումարը: Այսպես, ուրեմն՝ գնահատականի ազդեցությունը կախված է լինելու ժյուրիի անդամի դիրքորոշումից, թե որ հորիզոնականում ստեղծագործությունը կհայտնվի:
«Այլ կերպ ասած, ինչքան ցածր գնահատի ժյուրիի անդամը երգը, այնքան ավելի քիչ ազդեցություն կլինի վերջնական արդյունքի վրա», - պատմել են կազմակերպիչները, նշելով, որ մեխանիզմ աշխատում է նաև հակառակ կարգով: