Ռուսաստանը, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում Հայաստանի ներքին հարցերին. Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը‚ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Կարեն Կարապետյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրուցին‚ նշեց.
«Ես գտնում եմ՝ Ռուսաստանը, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում Հայաստանի ներքին հարցերին»,- նշեց նա՝ հավելելով‚ որ այս շարժումն աշխարհագրական որևէ բովանդակություն չունի:
Դիտարկմանը, թե ընտրվելու համար ԱԺ-ում չունեք բավարար մանդատները, Ն. Փաշինյանն ասաց, որ ինքն ունի ամենակարևոր՝ ժողովրդի մանդատը: Նա կարծում է՝ իմաստ ունի, որ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեն, ու մարդիկ զանգեն, խոսեն իրենց պատգամավորների հետ: