Եթե վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի և ընտրվի ՀՀԿ թեկնածու, դրանով ստեղծված իրավիճակից հանգուցալուծում չի լինելու. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց.
«Եթե վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի և ընտրվի հանրապետական թեկնածու, դրանով ստեղծված իրավիճակից հանգուցալուծում չի լինելու, քանի որ մենք շարունակելու ենք մեր խաղաղ հեղափոխությունը‚ կփորձենք բացատրել ՀՀԿ-ականներին»:
Նիկոլ Փաշինյանը նշեց‚ որ կոչ են անում բոլոր քաղաքացիներին մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 8-ին, լինել Երևանի փողոցներում ու հրապարակներում, այդ թվում նաև՝ ԱԺ-ին հարակից: