Էրեբունու մարզադաշտը նվիրվեց ՀԱՕԿ-ին
Երևանի ավագանու նիստի օրակարգում հավանության արժանացավ «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցի» 100 տոկոս բաժնետոմսերը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին» նվիրելու հարցը։
ՀԱՕԿ-ը ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբում՝ 2018-2019 թվականների մրցաշրջանի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցությունն ապահովելու նպատակով։ «Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ներդրումներ կատարել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբում և ապահովել վերջինիս մասնակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) կողմից կազմակերպվող միջազգային առաջնություններին»,- նշված է որոշման նախագծում։