Կիմ Չեն Ինը խոստացել է Հարավային Կորեայի նախագահին կերակրել լապշայով
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը միջկորեական գագաթաժողովի մեկնարկից առաջ պատմել է Հարավային Կորեայի նախագահին փհենյանական «Նենմյոն» լապշայի մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երկու նախագահների հանդիպումը Քոյանում՝ միջկորեական սահմանի մոտ‚ ուղիղ եթերով հեռարձակվել է լրագրողների համար:
Նա նաև վստահություն է հայտնել‚ որ Մուն Չժե Ինն առաջին անգամ կարող է փորձել իսկական հյուսիսկորեական նենմյոն:
Այս ուտեստը պատրաստում են Կորեայի Հանրապետությունում‚ սակայն հենց Փհենյանն է համարվում դրա հայրենիքը: