Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. քննարկվում է բյուջեում փոփոխությունների հարցը. ուղիղ միացում
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի ապրիլի 27-ին գումարվել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Նիստի օրակարգում 6 հարց է ընդգրկված, այդ թվում՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։