Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ. քննարկվել են ՀՀ–ում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկ երեկոյան հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։
Facebook-ի իր էջում նա մասնավորապես գրել է. «Երեկ երեկոյան հանդիպում ունեցա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։
Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները»։