Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 33–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է շինության պատին, փլուզել այն և գլխիվայր շրջվել (լուսանկարներ)
Ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Դավիթ Կարապետյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mitsubishi մակնիշի 35 NV 418 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պարսպին, փլուզել պատերը և գլխիվար շրջվելով՝ հայտնվել ճանապարհին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի ծառայողները:
Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո դարձի են բերել ավտոմեքենան:
Պատի փլուզման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտմեքենան:
Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: