Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է Գարիկ Մարտիրոսյանի Synergy Insight Forum-ի ելույթին (տեսանյութ)
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հապարակել: Տեղադրված տեսանյութը երեկ՝ Գարիկ Մարտիրոսյանի Synergy Insight Forum-ի ելույթից հատված է: Սարգիս Գրիգորյանն իր հրապարակած տեսանյութին կից գրել է.
«Մեծատառով մարդ»:
Հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանը Մոսկվայում անցկացվող Synergy Insight Forum 2018-ի ժամանակ իր ելույթի սկզբում անդրադարձել է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հայ շոումենի կինը Գարիկի ելույթի այդ հատվածը հրապարակել էր իր Instagram-ում: