Քիմ Քարդաշյանը կշտամբել է ամուսնուն լուսանկարի պատճառով (լուսանկարներ)
Քանյե Ուեսթը կարծես թե հոգնել է հետևել իր կնոջ բուռն հանրային գործունեությանը, և ինքն է սկսել նորություններ տարածել իր Twitter-ի էջում: Քիմ Քարդաշյանի 40-ամյա ամուսինը սոցցանցում մի շարք գրառումներ է արել, որոնցից մեկը շատ է մտահոգել Քանյեի կնոջը:
Քիմը տեսել է, որ ամուսինը սոցկայքում հրապարակել է իրենց տան լուսանկարները: «Փոքրիկս, մենք որոշել էինք ցույց չտալ մեր տունը սոցցանցերում: Հիմա մենք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նկարահանել «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուն հենց մեր տանը»,- ամուսնու հանդեպ իր դժգոհությունն է հայտնել Քիմը Twitter-ում: