ՀՀ կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագծային փաստաթղթերի փորձաքննություն կանցկացնի
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագծային փաստաթղթերի փորձաքննություն կանցկացնի:
Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության ապրիլի 26-ի նիստին: Մասնավորապես, կիրականացվի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 4-րդ և 5-րդ փուլի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:
Ծրագրի 2-5 փուլերի շրջանակներում վերակառուցված ճանապարհահատվածների նախագծերի ուսումնասիրության նպատակով միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողով կստեղծվի: