ԱԱԾ-ն Արագածոտնի մարզպետարանի համար նոր շենք կկառուցի
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նոր վարչական շենք կկառուցի Արագածոտնի մարզպետարանի համար: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության ապրիլի 26-ի նիստին:
Մասնավորապես, ՀՀ կառավարությունը տվյալ որոշմամբ ԱԱԾ-ին թույլտվություն է տրամադրել Աշտարակ համայնքում 9 մլն դրամ արժեքով 0.10 հա հողատարածքը ֆիզիկական անձին պատկանող 9.5 մլն դրամ գնահատված 298 քմ հողատարածքի հետ փոխանակման համար: Հողատարածքի սեփականատերը համաձայնել է փոխանակմանը: