2 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից
Իտալիայում ավարտվեց Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 բրոնզե մեդալ:
Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը պարտվեց իտալացի մարզիկին, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին. Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հանդես էր գալիս 10 մարզիկ: