ՀՀ և Արցախի նախագահները Գարեգին Բ-ի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: