Եվս երկուսուկես-երեք տարի ինձ տեսնում եմ կառավարությունում. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Աթլունյանը չի կարող ասել, թե ինչ հանգուցալուծում կստանա երկրում առկա իրավիճակը։
«Հանգուցալուծումով զբաղվում են քաղաքական ու քաղաքացիական ուժերը, մենք զբաղվում ենք առողջությունով, զբաղվում ենք մեր ստանդարտ ռեժիմով, մի քիչ, իհարկե, ուժեղացված, ամեն ինչ վերահսկողության տակ է», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ եթե իշխանափոխություն լինի, իրեն տեսնո՞ւմ է նոր կառավարության կազմում, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Իմ հետագան կապված է այն նախագծերի հետ, որոնք մենք սկսել ենք իրականանցնել մեկ ու կես տարի առաջ, և դրանք չորս-հինգ տարի տևողության պրոյեկտներ են»։
Լևոն Ալթունյանը շեշտեց՝ ևս երկուսուկես-երեք տարի իրեն տեսնում է կառավարությունում։
Հարցին՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունո՞ւմ, ասաց. «Իհարկե, պետք է պրոյեկտներն իրականացնել»։
Չի՞ համարվի դա դավաճանություն, նախարարի պաշտոնակատարն ասաց, թե ծառայում է ժողովրդին։
«Ես ոչ մեկին չեմ դավաճանում », - ասաց նա։
Հարցին՝ այսօր կառավարությունում քննարկում եղե՞լ է Կարեն Կարապետյանի հրաժարականի վերաբերյալ, Լ. Ալթունյանը պատասխանեց. «Իհարկե ոչ»։