2017-ին գրանցվել է 10% հարկահավաքության աճ. Վարդան Արամյան
Կառավարությունում հաստատել ենք բյուջեի կատարողականը և մայիսի մեկին սահմանված կարգով այն կգտնվի ԱԺ-ում. ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Նա ընդգծեց, որ այնմոտեցումները, որ որդեգրել էին 2017-ի բյուջեի կատարողականով իրականացրել են:
Արամյանի խոսքով` հարկաբյուջետային քաղաքականության հիմքում 2017 թվականին պետք է լիներ պարտքի կայունությունը: «Մեզ հաջողվել է այդ նպատակային թիրախը խոցել: 2017-ի հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպերը էապես դանդաղել են. 2017-ին պարտք-հնա ցուցանիշը եղել է 1.7%»,- ասաց նա, հավեելով, որ ակնկալում են 2.5 տոկոսի աճի դանդաղում, սակայն մի փոքր գերակատարել են:
Նա նշեց, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազումը պահանջում էր, որպեսզի իրականացնեն հարկաբյուջետային կոնսոլիդացիա:
Անդրադառնալով բյուջեով նախատեսված ընթացիկ ծախսերին` նշեց, որ ընթացիկ ծախսերի մասով ունեցել ենք 24.7 մլրդ կարգի տնտեսումներ, իսկ կապիտալ ծախսի աճը եղել է 48 մլրդ: «Վարած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հենքեր կստեղծվի ապագա տարիների տնտեսական աճի համար: Կապտիալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ ենք եղել, ընթացիկ ծախսերի մասով ավելի պահպանողական»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հարկերի հավաքագրմանը, Արամյանն ասաց, որ օրենքով սահմանված 1 տրիլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների ծարգիրը գերակատարվել է: «Մենք 2017 թվականին հավաքագրել ենք 1 տրիլիոն 156 միլիարդ հարկային եկամուտներ, եթե նայենք նախորդ տարվա հետ համեմատություններով, հարկերի աճը լինում է շուրջ 116 միլիարդ դրամի չափով կամ 10 տոկոսանոց աճ ենք արձանագրել»,- շեշտեց նա:
Արամյանի խոսքով` 2017-ին գրանցել ենք ՀՆԱ-ի մեջ 4.8% պակասուրդ: նա բացատրեց, որ այս ցուցանիշի մեջ ներառված է նաև Ռուսաստանից ստացված ռազմական վարկով տեխնիկայի ձեռքբերումը: Ըստ նրա, դա գնումմ է և կապիտալ ծախսեր և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներ: «Եթե այս ճտշումը հանում ենք, ապա ՀՆԱ-ի մեջ եղել է 3.2 տոկոս պակասուրդ, իսկ անցած տարի այն եղել է 5.2 տոկոս»,- նկատեց նա: