Մխիթարյանը չի լինի «Աթլետիկոյի» դեմ խաղի հայտացուցակում
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ «Արսենալ»-«Աթլետիկո» հանդիպմանը: «Արսենալի» պաշտոնական կայքի հետ զրույցում գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ հայ ֆուտբոլիստը և Մուհամեդ Էլնենին առաջիկա խաղում չեն լինի իրենց թիմի հայտացուցակում:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ դիմակայության առաջին խաղում:
«Արսենալ»-«Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 23:05-ին: