Մի թողեք սադրիչի տպավորություն, եթե իրական պայքարող եք
Բոլորի կողմից շատ սիրված երիտասարդություն!
Նմանատիպ դրիֆտներով, ճռը/վռը-ներով, բարձր երաժշտությունը միացրած հայ-բուդուլ անելով մի երթևեկեք միակողմանի և ոչ միայն միակողմանի փողոցներով: Այդպես երբեք չեք հասնի ձեր առջև դրված նպատակին:
Եթե դուրս եք գալիս խաղաղ պայքարի, ուրեմն այն իրականացրեք խաղաղ և անվտանգ, մաքուր ու ակուռատնի կերպով, որ հեռու մնաք ավելորդ երկար լեզուներից: Եղեք մաքսիմալ զգոն ու պարկեշտ: Հակառակ դեպքում ձեր չարչարանքը մի քանի րոպեում կարող է ջուրն ընկնել:
Շատերը մտածում են, որ դրանք սադրիչներ են: Մի թողեք սադրիչի տպավորություն, եթե իրական պայքարող եք: Բոլորդ մեկ մարդու պես եղեք այնքան քաղաքակիրթ, որ նմանատիպ երևույթները կրկնվելու դեպքում, միանգամից բոլորը հասկանան և համոզվեն, որ դրանք իսկապես սադրիչներ են: Տարբերվեք սադրիչներից!!!
Արման Գևորգյան. Ֆեյսբուք